Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է առաջին տիկնոջ գրասենյակի՝ նոյեմբերի 3-ին հրապարակած հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Մելանյա Թրամփը նախաձեռնել է շփումներ պատերազմող երկու երկրների միջև և նպաստել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ու հարակից տարածքներում հրադադարի հաստատմանը։
Նոյեմբերի 5-ին առաջին տիկինը Սպիտակ տանը հանդես կգա Օլեշկիում հրադադարին նվիրված ելույթով։