Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդՓաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահինԱՄՆ ռազմական փորձագետը ադրբեջանամետ գիրք է գրել 44-օրյա պատերազմի մասինԱդրբեջանում ռազմաօդային ուժերի զորավարժություններ ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՄոսկվան հույս ունի, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրովը
Միջազգային

Մերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմ

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

2026 թվականի օգոստոսի 7-ին Մեքքայում Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրեցին Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը (Makkah Joint Defence Agreement)։ Փաստաթղթի հռչակված նպատակներն են երեք երկրների միջև հավաքական անվտանգության ամրապնդումը, պաշտպանական համագործակցության խորացումը, զսպման կարողությունների ուժեղացումն ու տարածաշրջանային խաղաղության ու կայունության խթանումը։ Համաձայնագրի հիմնական դրույթն այն է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Այս դրույթն է, որ պատճառ է դարձել այն համեմատելու Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պարզաբանել է, որ հարձակման դեպքում աջակցության չափը, ձևն ու ձևաչափը դաշնակիցները որոշելու են խորհրդակցությունների միջոցով։ Օգնությունը կարող է ունենալ տարբեր ձևեր՝ հետախուզական և տեղեկատվական աջակցությունից ու լոգիստիկ օժանդակությունից մինչև ռազմական ստորաբաժանումների տեղակայում՝ կախված սպառնալիքի բնույթից և մասշտաբից։ Հրապարակված համատեղ հայտարարությունը չի նշում որևէ կոնկրետ պետության որպես ընդհանուր թշնամի կամ սպառնալիք։ Թուրքիան հայտարարել է, որ ապագայում այլ երկրներ նույնպես կարող են միանալ դաշինքին։ Պաշտոնապես, որպես հնարավոր անդամ, նշվել է Եգիպտոսը, իսկ փորձագետները նշում են նաև Կատարը, Քուվեյթը, Ադրբեջանը, Սիրիան ու Հորդանանը։ 2026 թվականի օգոստոսի 20-ին Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Դամասկոսը քննարկում է համաձայնագրին միանալու հարցը։ Մեքքայի համաձայնագիրը նաև պետք է դիտարկել 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված Ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագրի համատեքստում։ Համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակված չէ։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս գործընթացի հիմնական դրդապատճառներն են ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի դեմ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համակարգում ԱՄՆ-ի դերի նվազումը։

Թուրքիան հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Իրանի դեմ։ Իրանի արձագանքը միանշանակ չէ․ արտգործնախարար Աբբաս Արաղչին ողջունել է համաձայնագիրը, մինչդեռ խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային քննադատել է այն։

Պետությունների միջև ձևավորվող ցանկացած դաշինք հետապնդում է որոշակի նպատակներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ պաշտպանական և ագրեսիվ։

Պաշտպանական դաշինք

Պաշտպանական դաշինքի հիմնական նպատակն անդամ պետությունների անվտանգության պաշտպանությունն է։ Այս դեպքում, որպես կանոն, պետք է գոյություն ունենա ընդհանուր և հստակ նույնականացվող սպառնալիքի աղբյուր։ Կարողությունների առումով տեսականորեն երկու հնարավոր տարբերակ կա՝ Իսրայելը և Իրանը, սակայն քիչ հավանական է, որ այս պետություններից որևէ մեկն ուղղակի լայնածավալ ռազմական ագրեսիա կիրականացնի եռակողմ համաձայնագրի անդամներից մեկի դեմ։ Միաժամանակ՝ 2026 թվականի պատերազմի սկզբում իրանական անօդաչուները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին, իսկ համաձայնագրի ստորագրման օրը Էր Ռիադը, ըստ առկա տվյալների, սպասում էր Եմենի և Իրաքի իրանամետ ուժերի հարձակումներին։

Եթե պաշտպանական դաշինքի ձևավորման հիմնական շարժառիթը տարածաշրջանում ի հայտ եկող գերիշխող պետության կամ պետությունների խմբի հավասարակշռումն ու դրա ազդեցության սահմանափակումն է, ապա ներկայումս նման ուժ նույնպես հստակ չի նշմարվում։ Տեսականորեն նման դեր կարող էր ունենալ տարածաշրջանի մյուս երկու խոշոր խաղացողների՝ Իսրայելի և Իրանի կոալիցիան, որը գործնականում անհնար է։

Խնդիրը կարելի է դիտարկել նաև ռազմավարական և միջուկային հավասարակշռության ավելի լայն համատեքստում։ Իսրայելն արդեն ունի միջուկային կարողություն, մինչդեռ Իրանը, ըստ որոշ աղբյուրների, առնվազն պատերազմից առաջ գտնվում էր միջուկային զենք ստեղծելու տեխնոլոգիական շեմին, և վերջին զարգացումները կարող են ավելի ուժեղացնել այդ ուղղությամբ շարժվելու նրա շահագրգռվածությունը։ Այս պայմաններում Պակիստանն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ որպես բացահայտ միջուկային զենք ունեցող միակ մուսուլմանական պետություն։ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև անվտանգության սերտացումը, հետևաբար, կարող է դիտարկվել նաև որպես անվտանգության անուղղակի ապահովման մեխանիզմ։ Միաժամանակ, փորձագետների գնահատմամբ, քիչ հավանական է, որ Պակիստանի միջուկային զսպման երաշխիքները տարածվեն նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի վրա։ Թուրքիան, իր հերթին, կարող է այս համակարգում ներդրում ունենալ իր ռազմական սովորական կարողություններով՝ մասնավորապես զարգացած անօդաչու համակարգերով, պաշտպանական արդյունաբերությամբ ու տեխնոլոգիական ներուժով։

Այս իմաստով՝ եռակողմ ձևաչափը կարող է ունենալ ոչ միայն անմիջական ռազմական պաշտպանության, այլև տարածաշրջանային ուժային հավասարակշռության ձևավորման բաղադրիչ։

Ագրեսիվ կամ պրոակտիվ դաշինք

Համաձայնագիրը կարող է ունենալ ոչ միայն պաշտպանական, այլև՝ ագրեսիվ կամ պրոակտիվ բնույթ՝ նախատեսելով երրորդ պետությունների դեմ ուժի կիրառման հնարավորություն, այդ թվում՝ կանխարգելիչ կամ հարձակողական գործողությունների պարագայում։ Պարտադիր չէ, որ երեք երկրներն ունենան նույն հակառակորդը կամ նույն ագրեսիվ նպատակները։ Ընդհակառակը՝ համաձայնագիրը կարող է արժեքավոր լինել հենց այն պատճառով, որ յուրաքանչյուր մասնակից ունի իր առանձին տարածաշրջանային խնդիրները, իսկ մյուսների աջակցությունը կամ չեզոքությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ դրանց լուծման համար։

Այս տրամաբանությամբ Սաուդյան Արաբիան ունի չլուծված անվտանգության խնդիրներ Եմենի ուղղությամբ, Թուրքիան՝ Սիրիայի և ընդհանրապես իր հարավային սահմանների երկայնքով, իսկ Պակիստանը՝ Հնդկաստանի և Աֆղանստանի հետ հարաբերություններում։ Հետևաբար՝ եռակողմ պաշտպանական պարտավորությունը կարող է յուրաքանչյուր կողմի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ՝ իր տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ինքնուրույն իրականացնելու համար։ Այստեղ համաձայնագրի արժեքը կարող է լինել ոչ այնքան այն, որ երեք պետությունները պատրաստվում են միասին պատերազմել, որքան այն, որ յուրաքանչյուր պետություն նվազեցնում է մյուսների կողմից իր գործողություններին հակազդելու հավանականությունը։

Այս մոտեցումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, եթե ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում անմիջական ռազմական և քաղաքական ներգրավվածության նվազումը դիտարկենք ոչ թե որպես ժամանակավոր երևույթ, այլ որպես տարածաշրջանային ռազմավարության երկարաժամկետ վերափոխման դրսևորում։

Այդ դեպքում տարածաշրջանի խոշոր պետությունները կարող են ձգտել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման գործում։ Սաուդյան Արաբիան կարող է դա անել ֆինանսական և տնտեսական ռեսուրսների միջոցով, Թուրքիան՝ ռազմական արդյունաբերության, տեխնոլոգիաների և հատկապես անօդաչու համակարգերի միջոցով, իսկ Պակիստանը՝ իր ռազմական և, առավել կարևոր, միջուկային կարողությունների միջոցով։

Եռակողմ պայմանավորվածությունը կարելի է նաև ընկալել որպես փոխապահովագրման և չեզոքության պայմանավորվածություն։ Այս դեպքում համաձայնագրի հիմնական նպատակը ոչ թե արտաքին հակառակորդին զսպելն է, այլ անդամների միջև հնարավոր հակասությունների կամ մրցակցության ռազմականացման կանխումը։ Երեք պետություններն ունեն տարբեր շահեր և ազդեցության գոտիներ։ Այս իմաստով համաձայնագիրը կարող է գործել որպես փոխադարձ չեզոքության, կանխատեսելիության և միմյանց դեմ չգործելու անուղղակի երաշխիք՝ տարածաշրջանային արագ փոփոխությունների պայմաններում։