Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներին
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել 2027-2028 թվականներին։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունն արդեն սկսել է գործընթաց, որի արդյունքում պետք է վերջնական որոշում կայացվի ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ։
Միաժամանակ Փաշինյանն ընդունել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու միջև։