Նարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահ
Նարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթ ունենք, ավելին՝ մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
«Նաև այլ վարույթներ ունենք, դրանցով էլ կատարվում են քննչական գործողություններ, առաջիկայում կիրազեկենք»,-նշեց Պողոսյանը։
Հիշեցնենք՝ քրեական հետապնդում էր հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի նկատմամբ:
Դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը)։