Հասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասին
«Կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել, որ իրենք տապալել են իրենց առաջադրանքը, չեն կարողացել Սահմանադրության փոփոխությունը ներկայացել որպես երկրի ներքին օրակարգ»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այսօրվա հայտարարությանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։
«Իսկ տիկին Գալյանին մենակ մի բան ունեմ ասելու՝ հասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները, ու որ գնալով նմանում են Նիկոլ Փաշինյանին։ Հույս ունեմ՝ տիկին Գալյանը հաջորդ անգամ չի գալու այստեղ կանգնի ու ասի՝ «սատկացնելու եմ», «կզցնելու եմ», օգտագործի Փաշինյանի բառապաշարը։
Որքան հասկանում եմ՝ տարիների աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնյաներին դարձնում է Նիկոլ Փաշինյան, դա վատ նախադեպ է հատկապես կնոջ համար»,- ասաց Վարդանյանը։