Ադրբեջանում ռազմաօդային ուժերի զորավարժություններ են
Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ 2026 թվականի համար հաստատած միջոցառումների ծրագրի համաձայն՝ ռազմական օդաչուներն իրականացրել են ուսումնավարժական թռիչքներ։
Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստուգվել են թռիչքների իրականացման պայմանների և անվտանգության կանոնների վերաբերյալ օդաչուների տեսական գիտելիքները, իսկ անձնակազմին ներկայացվել են անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Բժշկական զննումից հետո ռազմական օդաչուներն իրականացրել են «Սու-25 ML» և «L-39» գրոհիչ ինքնաթիռների վերահսկիչ զննումը։
Թռիչքների ընթացքում տարբեր բարձրությունների վրա կատարվել են օդաչուական մանևրներ, մշակվել են թռիչքի և վայրէջքի, պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատների որոշման, օդային հետախուզության իրականացման և այլ ուսումնական առաջադրանքներ։
Ուսումնավարժական թռիչքների հիմնական նպատակն անձնակազմի գործնական մարտական հմտությունների կատարելագործումն ու թռիչքային պատրաստվածության մակարդակի բարձրացումն է՝ երկրի օդային տարածքում հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար։