Խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ միջազգային ատյաններից հայցերը կարող են հետ կանչվել. Մակունց
«Հայաստանը միջազգային ատյաններից Արցախի հետ կապված բոլոր հայցադիմումները, դիմումները հետ էին վերացնելու։ Արդյո՞ք հայցադիմումները, դիմումներն արդեն հետ են վերցվել»,- ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը հարցն ուղղեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին։
Մակունցն ասաց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վեճերին, ապա խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել, հետ քաշել միմյանց նկատմամբ հայցերը այն պարագայում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»,- նշեց նա։