Իրենք շատ բան են ասում, գլnւխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հույս ունի, որ նոր Սահմանադրության տեքստն ընդունելի կլինի նաև ընդդիմության համար։
«Տեքստը բավականին բալանսավորված է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը
Անդրադառալով ընդդիմության այն հայտարարություններին, որ «ալիևյան սահմանադրություն է», Գալյանն ասաց. «Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ»,-ասաց Գալյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե բռնության կոչ եք անում, Գալյանն արձագանքեց․ «Չէ, չեմ ասում պատին տվեք, ասում եմ՝ պատին են տալիս։ Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ, մենք ուզում ենք ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ։ Կարող է կարդում եք, տեսնում ենք՝ շատ նորմալ, լավ նախագիծ է, որն ավելի շատ հնարավորություն է տալիս ընդդիմությանը, ավելի շատ լիազորություններ է տալիս Ազգային ժողովին»։