Մոսկվան հույս ունի, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրովը
Մոսկվան հույս ունի, որ խորհրդատվական տարածաշրջանային «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա) հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։
«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա այս ձևաչափով հերթական հանդիպումը»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ ռուսական կողմը ճիշտ է համարում «3+3» ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ այնուհետև՝ Հայաստանում։