Ֆրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիայի ընթացքում հանգստյան օրերին 240 մարդ է ձերբակալվել։
Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 4914-ի, որոնց 30 տոկոսը անչափահասներ են։
Հարուցվել է 2290 քրեական գործ, պատասխանատվության է ենթարկվել 1820 մարդ։
«404 մարդ դատապարտվել է ազատազրկման, իսկ 329-ը ներկայումս գտնվում են կալանքի տակ»,- նշել է Դարմանենը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այսօր առավոտյան երեք ավագ դպրոցի աշակերտ է կալանավորվել՝ Նանտում գտնվող Նելսոն Մանդելայի անվան միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հրդեհի գործով քննության շրջանակում։ Նրանք բոլորը սովորում են այդ դպրոցում։