«Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն այցելել են Անի ԱվետիսյանինՄարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է Արփինե Սարգսյանը (տեսանյութ)Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Opel»-ն ու «Լադա»-ն. «Opel»-ն ամբողջությամբ այրվել էՊապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի կալանքը շարունակելու ի՞նչ իրավական անհրաժեշտություն կա․ դատարանը պետք է առաջնորդվի օրենքով, ոչ թե քաղաքական աղմուկով
Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըԵրևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆԹրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են
Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»
Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել. Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիՄինչև ժամը 18։00-ն ջուր չի լինիՎաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ծախսել է 30 միլիարդ դոլար. Դոնալդ ԹրամփԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերըԱյսօր և վաղը ցերեկն սպասվում է անձրև․ Երևանում տեղումներ չեն լինի«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ
ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի՞Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում բռնկվել է հրդեհԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հրթիռային կայանը Քեշմ կղզումՎերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումըԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներՀայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելՔաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ»Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Զապորոժիեին. կան մի քանի տասնյակ զոհերՊալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել․ «Հրապարակ»Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգըԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունը
Մամուլ

Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել. Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Այն մարդիկ, ովքեր ամիսներով մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան՝ բերնին կերան ու վատ կերան։ Մենք անում ենք այնպիսի բան, որը չի արել Սեյրան Օհանյանը։ Չի արել ժամանակին, դրա համար հիմա կարիք եղավ անելու։ Տեսանք՝ ով ինչ արեց՝ տղայական հայկական նորմալ կռիվ էր։ Ոնց որ ուրախացել եք, որ կռվի մեջ ենք ընկել, ժողովուրդ»,- ԱԺ նիստում հայտնի ծեծկռտուքից հետո ունեցած ելույթում ասել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նաեւ հավելել էր․ «Մեր երկրի համար երեկ շատ կարեւոր օր էր՝ Արարատ Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ ճամփեն տվել եք, խաղաղությունը չեն ստորագրում։ Քցել եք դուք այս ժողովրդին։ Դուք ժողովրդին խաղաղության սրտիկ անելով՝ ձայն եք հավաքել, վերջում եկել ասում եք՝ ԹՐԻՓՓ-ն ապաշրջափակման համար է։ Ապաշրջափակմա՞ն, թե՞ խաղաղության, բա ասում էիք՝ ԹՐԻՓՓ-ը խաղաղություն է բերում»։ «Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիեւն էլ ձեզ է քցել»,- նույն ելույթում ասել էր Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի այս հայտարարությունը որոշ շրջանակներ ծանր էին տարել եւ վերջին օրերին ֆեյսբուքյան հերթական «փոխհրաձգության» պատճառն էին դարձել, քոչարյանական թեւի աջակիցները, նրանց հարող տելեգրամյան ալիքներն ու ֆեյսբուքյան էջերը, «ուժեղներին» չսիրող մի քանի շրջանակ միավորվել էին եւ Սեյրան Օհանյանին էին պաշտպանում` Նարեկ Կարապետյանին դատափետում: Չնայած ԱԺ «Հայաստան» դաշինքը խոհեմաբար լռեց, սակայն նրանց հարող անհատներն ու էջերը շատ բուռն արձագանքեցին Նարեկ Կարապետյանի ելույթին, որ նորաթուխ քաղաքական գործիչը հանդգնել է քննադատել պաշտպանության նախկին նախարար, պատերազմում ոտքը կորցրած Օհանյանին, որը նախորդ գումարման ԱԺ-ի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն էր` տեսակով մեղմ ու կիրթ մարդ: Նարեկ Կարապետյանն էլ հենց այդ «փափկությունը» նկատի ուներ, որ եթե ժամանակին դաս տված լինեին ՔՊ-ին, նրանք չէին համարձակվի այսօր նման լկտի պահվածք դրսեւորել խորհրդարանում:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ չի արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Մենք հետաքրքրվեցինք` Նարեկ Կարապետյանի այս հայտարարությունից ինքը վիրավորվե՞լ է, խոցե՞լ է նրա խոսքն իրեն, թե՞ ոչ: Օհանյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ես գտնում եմ, որ Նարեկը երբ ասաց այդ խոսքը, ասաց դրական իմաստով: Ես կարող եմ այդքանն ասել, մանավանդ որ հիմա երկրում այսքան լարված քաղաքական մթնոլորտ է, ես չեմ կարծում, որ նա կարող էր բացասական իմաստով ասել այդ ամենը: Ինչ վերաբերում է համացանցում այդ թեմայի մասին քննարկումներին, ես դրանց չեմ հետեւում: Ես չեմ վիրավորվել եւ նորից եմ ասում` կարծում եմ, որ Նարեկը դրական իմաստով է այդ ամենն ասել»: Այդ դեպքում ինչո՞ւ չեք հանդարտեցնում ձեր աջակիցներին, որպեսզի երկու ընդդիմադիր խմբակցությունների մեջ պառակտում եւ լարվածություն չմտցնեն։ «Ես վստահ եմ, որ երկու խմբակցությունների միջեւ կոնֆլիկտային իրավիճակ չի ստեղծվի` անկախ ամեն ինչից: Ես շատ լավ ու բարեկամական հարաբերություններ ունեմ բոլորի հետ, այդ թվում` Նարեկ Կարապետյանի: Քանի որ ես չեմ հետեւում այդ համացանցային կռիվներին, այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, սակայն, ըստ իս, պառակտվելու խնդիր չկա, ընդդիմադիր դաշտը՝ հակառակը, պետք է համախմբվի, քանի որ մենք ունենք շատ կարեւոր խնդիրներ, երկիրը գահավիժում է, եւ այդ պրոցեսը պետք է կանգնեցնել: Այս իշխանություններին պետք է անհապաղ հեռացնել»