Որպես Արդատության նախարար, ի՞նչ ջանքեր եք գործադրում Բաքվի բանտերում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Մոնթե Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում«Գուցե ճիշտ եք՝ պատիժը պետք է կրեն, որ հետո ավելի լուրջ խնդիրներ չառաջացնեն». Էդգար Ղազարյանը հիշեցրեց Պապիկյանի համաներմամբ ազատ արձակվելու մասին (տեսանյութ)Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է. ՀՀ Կենտրոնական բանկԽաղաղության գործընթացի տրամաբանության մեջ միջազգային ատյաններից հայցերը կարող են հետ կանչվել. ՄակունցՈւկրաինայում պատերազմը շուտով կավարտվի. ԼուկաշենկոԻրենք շատ բան են ասում, գլnւխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ. Գալյանը՝ ընդդիմությանըՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Բաքվի գանգատը՝ քառօրյա պատերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումըԱրմավիրում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. պատճառվել է 2,7 մլն դրամի վնաս (տեսանյութ)Նույնիսկ մեր զոհերի ընտանիքներին արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու հարցում այս իշխանությունը դեռ պետք է հաշվի առնի Ադրբեջանի հնարավոր արձագա՞նքը. Մետաքսե ՀակոբյանՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն. ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)Ֆինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է ՄոսկվաՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահըԱրենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 5.2 մլն դրամՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ«Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն այցելել են Անի ԱվետիսյանինՄարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է Արփինե Սարգսյանը (տեսանյութ)Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Opel»-ն ու «Լադա»-ն. «Opel»-ն ամբողջությամբ այրվել էՊապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի կալանքը շարունակելու ի՞նչ իրավական անհրաժեշտություն կա․ դատարանը պետք է առաջնորդվի օրենքով, ոչ թե քաղաքական աղմուկով
Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըԵրևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆԹրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են
Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»
Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել. Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիՄինչև ժամը 18։00-ն ջուր չի լինիՎաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ծախսել է 30 միլիարդ դոլար. Դոնալդ ԹրամփԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերըԱյսօր և վաղը ցերեկն սպասվում է անձրև․ Երևանում տեղումներ չեն լինի«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ
ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի՞Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում բռնկվել է հրդեհԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հրթիռային կայանը Քեշմ կղզումՎերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումըԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներՀայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Տեսանյութ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն. ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Դատախազի միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր,  Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված 238 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝

Ø  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը։

Ø  ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը։

Ø  ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը։

Ø  Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը։

Ø  ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):

Ø  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը։

Ø  Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. 

Ø  Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե)։

Ø  «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տների ու շենք-շինություններին։

Ø  «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե)։

Ø  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե)։

Ø  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե)։

Ø  «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը: