«Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն այցելել են Անի ԱվետիսյանինՄարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է Արփինե Սարգսյանը (տեսանյութ)Արագածոտնի մարզում բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Opel»-ն ու «Լադա»-ն. «Opel»-ն ամբողջությամբ այրվել էՊապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի կալանքը շարունակելու ի՞նչ իրավական անհրաժեշտություն կա․ դատարանը պետք է առաջնորդվի օրենքով, ոչ թե քաղաքական աղմուկով
Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըԵրևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆԹրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են
Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»
Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել. Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիՄինչև ժամը 18։00-ն ջուր չի լինիՎաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ծախսել է 30 միլիարդ դոլար. Դոնալդ ԹրամփԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերըԱյսօր և վաղը ցերեկն սպասվում է անձրև․ Երևանում տեղումներ չեն լինի«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ
ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի՞Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում բռնկվել է հրդեհԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հրթիռային կայանը Քեշմ կղզումՎերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումըԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներՀայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելՔաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ»Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Զապորոժիեին. կան մի քանի տասնյակ զոհերՊալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել․ «Հրապարակ»Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգըԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունը
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»

Նիկոլ Փաշինյանը զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Վարչապետը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 4 մլն դրամի չափով, գրում է «Հետքը»։

Հայցապահանջի համաձայն՝ Աննա Գևորգյանը 2026թ. սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերում, իսկ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 5-ին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք հայցվորը համարում է զրպարտություն։

Մասնավորապես, հրապարակումներում նշվել է.

. «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։

. «Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։

. «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։

. «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։

Հրապարակումներում անդրադարձ է եղել նաև Աննա Հակոբյանի՝ 2018-2020 թվականներին Շվեյցարիա կատարած այցերին։ Մասնավորապես, նշվել է, որ այցերը հիմնականում գաղտնի են մնացել, և անհայտ է եղել դրանց նպատակը։ Շվեյցարիայի բանկային գաղտնիքին անդրադառնալուց հետո հրապարակման մեջ տեղ է գտել նաև Կենտրոնական բանկի աշխատակցին վերագրվող հետևյալ խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ՝ ինչու է Աննա Հակոբյանը Շվեյցարիա գնում, նայեք դրամական հոսքերին»։

Հրապարակման մեկ այլ հատվածում նշվել է. «Տարբերությունը հսկայական է։ Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը այս փողերի քանի՞ տոկոսի հետ կապ ունի»։

Նիկոլ Փաշինյանը նշված տեղեկությունները համարում է ամբողջությամբ զրպարտչական, կեղծ և իրականությանը չհամապատասխանող։

Հայցվորը պահանջում է, որ Աննա Գևորգյանը հերքումը հրապարակի իր այն ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով տարածվել էր վիճարկվող հրապարակումը։ Նույն պահանջն է ներկայացվել «Իրավունք թերթ» ՍՊԸ-ի դեմ՝ հերքումը պետք է հրապարակվի վիճարկվող նյութը տարածած լրատվական կայքով և ֆեյսբուքյան էջով։

Երկու պատասխանողներն էլ, ըստ հայցապահանջի, պետք է հերքումը հրապարակեն վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ առանց ժամկետի սահմանափակման։ Հերքման տեղակայումը, ձևավորումը, տառատեսակն ու չափը չպետք է զիջեն վիճարկվող հրապարակմանը։ Հերքումը պետք է պարունակի բացառապես պահանջվող տեքստը՝ առանց պատասխանողների կամ երրորդ անձանց որևէ հավելման կամ մեկնաբանության։

Հայցի մյուս պահանջով Նիկոլ Փաշինյանը պատասխանողներից՝ Աննա Գուրգենի Գևորգյանից և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ից, համապարտության կարգով պահանջում է բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

Գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։