Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ
ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի՞Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում բռնկվել է հրդեհԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հրթիռային կայանը Քեշմ կղզումՎերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումըԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներՀայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելՔաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ»Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Զապորոժիեին. կան մի քանի տասնյակ զոհերՊալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել․ «Հրապարակ»Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգըԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով
Մամուլ

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ փակ քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել նոյեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Մասնավորապես, վարչապետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ համայնքներում գործող ղեկավարները շարունակում են վայելել բարձր վստահություն և կարողանում են ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի մտահոգության առանցքում այն հարցն է, որ ՔՊ-ն առաջիկա տարիներին կարող է բախվել համայնքապետերի թեկնածուների ընտրության խնդրին։ Օրինակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կարողացել է հավաքել ձայների ավելի քան 90 տոկոսը, իշխանության համար դարձել է այդ խնդրի խորհրդանշական օրինակը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտահոգված է, որ երեք տարի անց՝ համայնքային հաջորդ ընտրությունների ժամանակ, իշխանությունը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի կրկին առաջադրել նույն անձանց, քանի որ այլընտրանքային թեկնածուներ չունի։ Այդ պատճառով էլ նա թիմակիցներին հանձնարարել է առաջիկա ժամանակահատվածում աշխատել նոր անձանց հետ, նրանց քաղաքականապես աճեցնել և պատրաստել համայնքային ընտրություններին՝ հետագայում գործող ղեկավարների փոփոխության հնարավորություն ունենալու համար։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում նաև վերլուծել են, թե ինչու են որոշ համայնքապետեր շարունակում բարձր վստահություն վայելել։ Նրանց գնահատմամբ՝ համայնքապետերի վերընտրվելու պատճառներից մեկը վերջին շրջանում մարզերին և համայնքներին ասֆալտապատման աշխատանքների համար գումարներ տրամադրելու խոստումներն են։ ՔՊ-ում կարծում են, որ համայնքների բնակիչները գնահատում են այդ խոստումները և իրենց ձայնը տալիս գործող ղեկավարներին։

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանին մտահոգում է ոչ միայն կոնկրետ ընտրությունների արդյունքը, այլև այն քաղաքական իրավիճակը, որում իշխանությունը կարող է հայտնվել հաջորդ ընտրական փուլում։

Վարչապետը թիմակիցներին հորդորել է այս ժամանակահատվածն օգտագործել նոր թեկնածուներ պատրաստելու համար, որպեսզի համայնքներում քաղաքական լճացում չառաջանա, և ՔՊ-ն ստիպված չլինի անընդհատ նույն անձանց առաջադրել։

Հատկանշական է, որ նոյեմբերի 29-ին ևս համայնքներում ընտրություններ են սպասվում, և այդ ընտրություններում կրկին առաջադրվել են գործող համայնքապետեր։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ հարց է առաջացնում՝ արդյոք ՔՊ-ն իսկապես պատրաստվում է նոր դեմքեր առաջ քաշել, թե առաջիկա տարիներին համայնքային իշխանություններում կրկին նույն անձանց վերարտադրության ականատես կլինենք։

Կարճ ասած, հնաբնակ համայնքապետերին քաղաքական կարճ կյանք է մնացել. նրանք շուտով պետք է հրաժեշտ տան տաք պահած աթոռներին»։