Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներ
Կիևի մերձակայքում՝ Պետրոպավլովսկայա Բորշչագովկա բնակավայրում, բախումներ են տեղի ունեցել այն տեղեկություններից հետո, թե մասնավոր տներից մեկում մարդկանց պահում և ծեծի են ենթարկում։ Դեպքի վայր է ժամանել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Շենքի մոտ հավաքված մարդիկ փորձել են ներխուժել ներս, սակայն նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։ Հաղորդվել է նաև կրակոցների ձայների և ավտոբուսի վնասման մասին։
Ավելի ուշ պարզվել է, որ տանը գտնվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողներ, որոնք ձերբակալվել էին զորամասը կամայականորեն լքելու համար։ Ազգային գվարդիայի հրամանատար Ալեքսանդր Պիվնենկոյի խոսքով՝ շենքն օգտագործվել է մոբիլիզացված անձանց ժամանակավոր տեղավորման համար՝ ուսումնական կենտրոն ուղարկելուց առաջ։
Վնասվածքներով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, ևս 18-ը մնացել են շենքում։ Պիվնենկոն խոստացել է հետաքննություն անցկացնել և ստուգել հնարավոր խախտումները։ Զինծառայողներից մեկը հայտարարել է, որ իրենց չեն ծեծել, իսկ ձեռքի վնասվածքն ինքն է ստացել։
Դեպքի վայր է ժամանել նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Ես եկել եմ այստեղ՝ պարզելու, թե այստեղ, գրողը տանի, ինչ է կատարվում»,- հայտարարել է նա։
Ավելի ուշ շենքից դուրս է բերվել անչափահաս անձ։ Բուդանովը հայտնել է, որ ներսում այլևս պատանդներ չկան, և հավաքվածներին կոչ է արել հեռանալ։