Վերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումըԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներՀայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելՔաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ»Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Զապորոժիեին. կան մի քանի տասնյակ զոհերՊալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել․ «Հրապարակ»Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգըԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Մամուլ

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն իշխանական կուսակցությունում արդեն պայքար է սկսվել մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ մերժված նախագահ, ԱԽՔ Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։ Նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ:

Մեր տեղեկություններով՝ Սիմոնյանն այժմ իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին։

Սակայն գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ամենևին էլ մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել իր պաշտոնից։ Նա իր շրջապատում հայտարարել է, որ թույլ չի տալու՝ Երևանի քաղաքապետի պաշտոնն իր ձեռքից խլեն։ Ավելին՝ Ավինյանը թիմակիցներին հանդարտեցրել է՝ վստահեցնելով, որ որևէ խնդիր չկա, և ինքն է շարունակելու ղեկավարել մայրաքաղաքը։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը համոզված է, որ Ալեն Սիմոնյանը բավարար քաղաքական վարկանիշ չունի, ՔՊ վարչությունում ընդունված չէ որպես քաղաքապետի թեկնածու և չի կարող ստանալ առաջադրման համար անհրաժեշտ աջակցությունը։

Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը նախկինում ևս Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնություն է ունեցել, սակայն այդ ժամանակ զիջեց իր դիրքերը հանուն ընկերոջ՝ Հայկ Մարությանի։ Այս անգամ, սակայն, Սիմոնյանը պատրաստ չէ նույն քայլն անել Տիգրան Ավինյանի դեպքում։

Նկատենք, որ իրականում և՛ Ավինյանը, և՛ Սիմոնյանը ունեն ցածր վարկանիշ և՛ կուսակցության ներսում, և՛ հանրային դաշտում, ուստի դեռ վաղ է ասել՝ արդյոք ՔՊ-ն պետք է ընտրություն կատարի հենց այս երկուսի միջև, թե նոր, առավել ընկալելի թեկնածու ի հայտ կգա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։