Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ծախսել է 30 միլիարդ դոլար. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չնչին գումար է անվանել Իրանի դեմ ռազմական գործողության համար ծախսված 30 միլիարդ դոլարը՝ հայտարարելով, որ Վենեսուելայից Վաշինգտոնը զգալիորեն ավելի մեծ միջոցներ է ստացել։
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։
«Ես լսում էի մի շատ հիմար կոնգրեսականի, որը խոսում էր Իրանի դեմ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարի մասին։ Դա չնչին գումար է, քանի որ մենք Վենեսուելայից բազմապատիկ ավելի շատ ենք վաստակել», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանի հետ հակամարտությունում գործում է ուժի դիրքերից։
Միևնույն ժամանակ Թրամփը վստահություն է հայտնել դիվանագիտական կարգավորման հնարավորության հարցում՝ նշելով, որ կողմերը համաձայնության հասնելու շատ լավ հնարավորություններ ունեն։