Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Զապորոժիեին. կան մի քանի տասնյակ զոհեր
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա ավանի ուղղությամբ ռուսական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի։
Ռուսական զորքերը մի շարք հարվածներ են հասցրել ավանին:
Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր 24 զոհի մասին, որոնց թվում էին երկու փրկարար և չորս ոստիկան։ Եվս հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ փրկարար ծառայության երկու աշխատակից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ առաջին ավիահարվածից հետո ռուսական զորքերը ևս ինը ավիառումբ են նետել այն ապաստարանի ուղղությամբ, որտեղ մարդիկ էին գտնվում։
Հարվածների հետևանքով ավերվել են մարզադահլիճը և տնտեսական շինությունը, վնասվել է դպրոցի շենքը, ոչնչացվել է հրշեջ-փրկարարական ավտոմեքենան։
Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։