ԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հրթիռային կայանը Քեշմ կղզում
Ամերիկյան կործանիչը ոչնչացրել է իրանական Քեշմ կղզում տեղակայված զենիթահրթիռային կայանը այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռ է արձակել ԱՄՆ-ի ինքնաթիռի ուղղությամբ՝ Հորմուզի նեղուցում։
Այս մասին X սոցիալական ցանցում, հղում անելով ամերիկացի պաշտոնյաին, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ի գիշերը։ ԻՀՊԿ-ն Քեշմ կղզուց հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան ինքնաթիռի ուղղությամբ։
Ի պատասխան՝ ԱՄՆ-ի կործանիչը ոչնչացրել է այն զենիթահրթիռային կայանը, որից արձակվել էր հրթիռը։ Ամերիկացի պաշտոնյան զինվորականների գործողությունները բնութագրել է որպես ինքնապաշտպանություն։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր Քեշմ կղզուն ԱՄՆ-ի հասցրած հարվածի մասին։