Վերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՊՐՈԳՐԵՍ 8888 ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Սաֆարյան 6/4 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ լաբորատոր փորձաքննության ներկայացված հավի շաուրմա լավաշով և հավի մսից պատրաստված քյաբաբ արտադրատեսակներում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ Հավի շաուրմա լավաշով և Հավի մսից պատրաստված քյաբաբ արտադրատեսակների արտադրության կասեցումը: