Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրով
Նոր կենսաչափական համակարգի ներդրման առթիվ Հանրապետության հրապարակը մի քանի օր շարունակ կլուսավորվի նոր կենսաչափական անձնագիրը պատկերող եռաչափ անիմացիաներով՝ միավորելով ճարտարապետական ժառանգությունն ու թվային ապագան։
Այդ մասին տեսանյութ է հրապարակել ՆԳՆ-ն։
Բացմանը ներկա է եղել նախարար Արփինե Սարգսյանը։