Պապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի կալանքը շարունակելու ի՞նչ իրավական անհրաժեշտություն կա․ դատարանը պետք է առաջնորդվի օրենքով, ոչ թե քաղաքական աղմուկով
Վանդալիզմ՝ Երևանում. վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըԵրևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տnւժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆԹրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են
Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. «Հետք»
Ես չեմ վիրավորվել եւ կարծում եմ` Նարեկը դրական իմաստով է դա ասել. Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիՄինչև ժամը 18։00-ն ջուր չի լինիՎաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ծախսել է 30 միլիարդ դոլար. Դոնալդ ԹրամփԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերըԱյսօր և վաղը ցերեկն սպասվում է անձրև․ Երևանում տեղումներ չեն լինի«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ
ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի՞Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում բռնկվել է հրդեհԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հրթիռային կայանը Քեշմ կղզումՎերացվել է «Հավի շաուրմա լավաշով» և «Հավի մսից պատրաստված քյաբաբ» արտադրատեսակների արտադրության կասեցումըԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Կիևում բախումներ և կրակոցներ են տեղի ունեցել. կան վիրավոր զինծառայողներՀայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել
Փեսային ու աներոջը «քցեցին»․ «Հրապարակ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելՔաղաքապետարանի ստորին էշելոններում վրդովված են․ «Հրապարակ»Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Զապորոժիեին. կան մի քանի տասնյակ զոհերՊալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել․ «Հրապարակ»Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգըԸնդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերել
Մամուլ

«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Աշուռս ակտիվ, շարժուն, շատ բարի երեխա էր։ Նա առանց աղոթքի չէր քնում։ Երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ասորերեն, «Հայր մերն» էր ասում և նոր միայն քնում: Մենք ասորի ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշուռի մայրիկը՝ տիկին Լիզան։ Նա ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է «Թումո»։ «Այնքան արագ էր հաղթահարել բարդ առաջադրանքները, որ ինչ-որ պահի ուղղակի ասաց՝ դա ինձ համար շատ հեշտ է։ Մաթեմատիկայից ու անգլերենից շատ ուժեղ էր։ Իրեն առհասարակ շատ հեշտ էին տրվում լեզուները։ Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրներ էր լուծում։ Ուղղակի ամաչկոտ էր, չէր սիրում առաջ ընկնել, իրեն ցույց տալ, մինչև իրեն հարց չուղղեին, նա իր իմացածը չէր ասի։ Ցածր ձայնով էր խոսում, իր յուրահատկությունը չափազանց բարի լինելն էր»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Աշուռն ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է։ Քոլեջն ավարտելուց հետո մեկնել է բանակ։ Զորացրվելուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, ծրագրավորում սովորել։ Մայրիկն ասում է՝ ցանկացած միջավայրում մարդիկ գնահատել են որդու բարի, ոչ կոնֆլիկտային տեսակը։

2020 թվականի հուլիսի 28-ին Աշուռը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Չի խուսափել ծառայությունից, սիրով մեկնել է բանակ։ Նա տարկետում ստացավ, քոլեջն ավարտեց, հետո մեկնեց ծառայության։ Հետաձգելու մասին խոսակցություններին միշտ արձագանքում էր՝ չեմ ուզում ինձանից փոքրերի հետ ծառայել»։ Երկամսյա ծառայությունից տպավորությունների մասին խոսելը բարդ է, ուստի զրույցը տեղափոխվում է պատերազմի օրեր։ «Ես մի տղայի՝ Գյումրիից Վիրաբի հետ ծանոթացա, նա Աշուռիս հետ է եղել մինչև վերջին պահը։ Պատմում է, որ տղաս շատ խիզախ է եղել։ Նրանք բունկերներում չեն եղել, ինչպես ինձ հավաստիացնում էր որդիս։ Ասում էր. «Մա՛մ, մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում, բունկերներում ենք, ուղղակի կարո՞ղ է իմանաք, թե երբ է վերջանալու պատերազմը, ի՞նչ են ասում»։ Ի դեպ, ինչպես հասկանում եմ, շատերն են այս հարցը տվել ծնողներին։ Վիրաբն ինձ պատմել է. «Ես կյանքում նման խիզախ տղա չեմ տեսել։ Բոլորիս մոտ տագնապ կար, բայց Աշուռին հարցնում էինք՝ չե՞ս վախենում, նա արձագանքում էր՝ ինչի՞ց վախենամ»։ Ես կապում եմ դա նրա հետ, որ Աշուռս շատ աստվածապաշտ էր, Աստված իրեն ուժ է տվել, որ անցնի ամեն ինչի միջով»։

Սեպտեմբերի 26-ին է զանգել Աշուռը, դրանից հետո՝ պատերազմի օրերին և մինչև հոկտեմբերի 9-ը ընտանիքը նրանից զանգ չի ստացել։ «Հոկտեմբերի 9-ին զանգեց, բայց ոչինչ չէր ասում։ Միայն այն, որ իրենք բունկերների մեջ են։ Օրումեջ է զանգել, եղել է, որ չորս օր չի զանգել։ Վերջին զանգը հոկտեմբերի 26-ին էր՝ «Մարտունի-2»-ից։ Ինձ ասաց, որ սափրվել են, քանի որ գալու են իրենց նկարելու։ Եվ, իրոք, իր նկարները հետո մեր ծանոթները տեսել էին կայքերից մեկում, դրանք արդեն ինձ հասան։ Վերջին զանգի ժամանակ մի փոքր էլ խոսեցինք տարբեր թեմաներից և վերջ։ Իր դեպքը եղել է հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Տղաս 33 օր պատերազմի մեջ է եղել»։

Հոկտեմբերի 29-ին Աշուռն անմահացել է Մարտունիում՝ Քերթի դպրոցի մոտ։ «2021 թվականի փետրվարի 21-ին մեզ զանգահարեցին, որ նույնականացում կա։ Ինձ ընդամենը տվել են ձախ ձեռքի երկու ոսկոր։ Հուղարկավորությունը փետրվարի 24-ին էր։ Ես այդ ամիսներին անընդհատ գնում էի Ուլնեցի փողոցի վրա գտնվող ՊՆ գերատեսչություն (մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբն այդ ժամանակ գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ նշյալ փողոցի վրա-խմբ.)։ Այնտեղ մի գնդապետ կար, որ տեղեկատվություն էր տրամադրում Ջրականում ծառայող տղաների մասին։ Նա տեսանյութ ցույց տվեց, որ ԱԹՍ-ն հարվածել է, տղաներն այրվածքներ են ստացել։ Այդ տեսանյութը տեսել եմ։ Ես երկու տարի սպասել եմ իրեն, մտածում էի՝ միայն թե տուն գա տղաս։ Ամեն վայրկյան դռան զանգին էի սպասում։ Անգամ իր հոգեհանգստի օրը հեռախոսը սեղմել էի ձեռքումս և սպասում էի, որ հիմա պիտի զանգի։ Տարիներ շարունակ այդ սպասումը կար։ Իսկ հիմա ուղղակի աղոթում եմ իր հոգու հանգստության համար»։

 Հ. Գ. - Աշուռ Իսախանովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում