Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում
Ադրբեջանի մի շարք բնակավայրերում մզկիթներն օգտագործվում են որպես անասնագոմեր, պահեստներ կամ աղբանոցներ։ Այս մասին ահազանգում են ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները։
Այսպես՝ Խուդաթ քաղաքի Ջումա մզկիթը, ըստ ներկայացվող տեղեկությունների, վերածվել է աղբանոցի և թմրամոլների ապաստարանի, որտեղ հայտնաբերվել են գարեջրի շշեր ու ներարկիչներ։ Ավերակների է վերածվել նաև Աղստաֆայի շրջանի՝ 19-րդ դարի սկզբին կառուցված մզկիթը։ Անմխիթար վիճակում է գտնվում Գախի շրջանի Չինարլը գյուղի 17-րդ դարի մզկիթը, իսկ Նովխան գյուղի Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթն օգտագործվում է որպես աղբավայր, որտեղ նետվում են անգամ սատկած կենդանիների լեշերը։
Այս և բազմաթիվ այլ դեպքեր վկայում են, որ Ադրբեջանի տարածքում վտանգված են պատմամշակութային բոլոր հուշարձանները՝ անկախ նրանից՝ դրանք քրիստոնեակա՞ն են, թե՞ մուսուլմանական:
«Գեղարդ» վերլուծական