Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում
Լեհաստանի ոստիկանությունը բանակի, սահմանապահ ծառայության և հատուկ ծառայությունների հետ համատեղ հատուկ գործողություն է իրականացնում երկրի հյուսիսարևելյան շրջաններում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանամերձ տարածքներում հնարավոր դիվերսիաները կանխելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 2-ին RMF FM ռադիոկայանին հայտնել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Մարեկ Բորոնը։
Գործողությունն ընդգրկում է Վարմինսկո-Մազուրյան և Պոդլյասկի վոյեվոդությունները։ Ոստիկանության գլխավոր հրամանատարությունում ստեղծվել է գործողությունը համակարգող շտաբ, ներգրավված են նաև Օլշտինի և Բիալիստոկի տարածաշրջանային ստորաբաժանումները։