Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար
Վերին Լարսի սահմանային անցակետում Վրաստան մուտք գործելուն սպասում է ավելի քան 800 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին նշված է գրանցման ռուսական էլեկտրոնային համակարգի կայքում։
Մասնավորապես, Թբիլիսիի ժամանակով 12:00-ի դրությամբ հերթում ընդհանուր առմամբ կանգնած էր 803 ավտոմեքենա։ Դրանցից 593-ը հերթում են, իսկ 210 ավտոմեքենա կայանված է այսպես կոչված «կանաչ գոտում» և սպասում է հետագա անցմանը։
Մեկ շաբաթ առաջ Վերին Լարսում ռուսական կողմից Վրաստանի սահմանն անցնելու համար իրենց հերթին սպասում էր գրեթե երեք անգամ քիչ՝ մասնավորապես 340 ավտոմեքենա։
Նշենք․ եթե ավտոմեքենան գտնվում է «դեղին գոտում», ապա պետք է ուղղվի դեպի կայանման գոտի (այսինքն՝ Արխոնսկոյե խճուղու վրա գտնվող ավտոկայանատեղի), իսկ «կանաչ գոտի» տեղափոխվելուց հետո պետք է լքի կայանման գոտին և շարունակի ճանապարհը դեպի անցակետ՝ սահմանը հատելու համար։
Aliq.ge