Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է Միջերկրական ծովի ափին գտնվող Մուղլա նահանգում՝ 9,7 կմ խորության վրա։