Տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր և ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ նամակ հանձնել Սերժ Սարգսյանին:
Ցուցարարները փորձել են երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանները խոչընդոտել են և հինգ րոպե ժամանակ են տվել փողոցը բացելու համար, որից հետո տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկել:
Այս պահին ոստիկանական ուժերը դեռեւս Բաղրամյան պողոտայում են: