Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներին, եթե նրանց դեմ հետաքննություն սկսվի։
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ իհարկե։ Ես նույնիսկ չէի տատանվի», – ասել է ամերիկացի առաջնորդը Pod Force One փոդքասթի ընթացքում։
Թրամփն ընդգծել է, որ թույլ չի տա դեմոկրատներին ազգայնացնել SpaceX ընկերությունը, հայտնում է Bloomberg-ը։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ներում էր շնորհել բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին Կապիտոլիումի վրա հարձակման հետաքննությանը։