Wizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Հասարակություն

Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»

Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին սպասվում են ավագանու ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ Անկախ Դիտորդ դաշինքը իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Անկախ Դիտորդ» դաշինքը։

«Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, 8 բնակավայրերի վարչական ղեկավարներ (Հարթագյուղ, Քարաձոր, Արևաշող, Մեծ Պարնի, Լեռնանցք, Գոգարան, Խնկոյան, Սարալանջ) և համայնքապետարանի 6 աշխատակից։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել են համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը և 6 բնակավայրի վարչական ղեկավար (Կաթնաջուր, Սարամեջ, Շենավան, Լուսաղբյուր, Սարահարթ, Արջահովիտ):

Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հոկտեմբերի 29-ի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու, Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին։ Ընդ որում՝ Հովիկ Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում, ինչը աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է։ Այս որոշման մեջ որևէ պատճառաբանություն նշված չէ և պահպանված չեն ծանուցման ժամկետները։ (տե՛ս մեկնաբանություն 1)

Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ։ (տե՛ս մեկնաբանություն 2,3,4)

Բացի այդ՝ Քաջայր Նիկողոսյանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ին գրություն է ուղարկել համայնքի վարչական ղեկավարներին առ այն, որ նրանք ձեռնպահ մնան արձակուրդներից առաջիկա մեկ ամսում՝ աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու անխափան ընթացքն ապահովելու նպատակով։ (տե՛ս մեկնաբանություն 5)

ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ և 137-րդ հոդվածների համաձայն՝ ընտրություններին մասնակցող թեկնածուներն ունեն նախընտրական քարոզչություն իրականացնելու և հավասար պայմաններից օգտվելու իրավունք: Վարչական ղեկավար հանդիսացող թեկնածուներին արձակուրդ չտրամադրելը կամ արձակուրդից ձեռնպահ մնալ պարտադրելն ըստ էության զրկում է նրանց քարոզարշավին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածը երաշխավորում է ընտրական իրավունքների իրացման նպատակով նպատակային արձակուրդի իրավունքը։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ հոդվածով արգելվում է ծառայողական պարտականությունների և պաշտոնեական դիրքի օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու կամ մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ ստեղծելու նպատակով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27.1-ին և 32-րդ հոդվածների համաձայն՝ պաշտոնատար անձանց արգելվում է իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցությունների համար փաստացի առավելություններ ապահովելու կամ մրցակիցներին խոչընդոտելու համար:

Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը սահմանում է որպես պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։

Անկախ դիտորդի գնահատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը պաշտոնից ազատելու և արձակուրդ չտրամադրելու իր լիազորությունները օգտագործում է մրցակից կուսակցության թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով՝ ի շահ իրեն օգտագործելով վարչական ռեսուրսները»։