ԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը հանդիպել է Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ԷՍԳՑԱ) հանձնաժողովի նախագահ Իզեկիել Նաբիգիրայի հետ։
ԵՏՀ ներկայացուցիչը ներկայացրել է Միության շրջանակում առևտրի և տնտեսության ոլորտներում միասնական կանոնների ձևավորման գործընթացը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային միջանցքների թվայնացմանը և ինտեգրված տեղեկատվական համակարգի աշխատանքին։
Փորձի փոխանակման նպատակով առաջարկվել է անցկացնել փորձագիտական սեմինարներ, ինչպես նաև ԵԱՏՄ-ի գործունեությունը ներկայացնել ԷՍԳՑԱ-ի կենտրոնակայանում։
Միաժամանակ կողմերը պայմանավորվել են նշված աշխատանքներում ավելի ակտիվորեն ներգրավել գործարար համայնքին՝ ԵԱՏՄ գործարար խորհրդի և ԷՍԳՑԱ-ի գործարար շրջանակների միավորման միջև կապեր հաստատելու միջոցով։