Թուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի
Թուրքիան նպատակ ունի միջնաժամկետ հեռանկարում դեպի Չինաստան արտահանումը ներկայիս մակարդակից հասցնել 10 մլրդ դոլարի։
Թուրքական Էգեյան արտահանողների միության նախագահ Մուհամմեթ Օզթյուրքը հայտնել է, որ 2026 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստան Թուրքիայի արտահանումն աճել է 41%-ով՝ 2.1 մլրդ դոլարից հասնելով 3 մլրդ դոլարի։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 5-10-ը Շանհայում կայանալիք Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին Թուրքիան կմասնակցի ազգային տաղավարով։ Ցուցահանդեսին կներկայացվի 15 թուրքական ընկերություն, որոնք գործում են սննդի, կոսմետիկայի, տեքստիլի և ծառայությունների ոլորտներում։
Օզթյուրքը նշել է, որ Չինաստանի շուկայում աճում է առողջ սննդամթերքի պահանջարկը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թուրքական արտադրանքի արտահանման համար։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է վերականգնել Չինաստան դափնու տերևների արտահանման նախկին ծավալները, որոնք նախորդ տարիներին գերազանցել են 15 մլն դոլարը։
Ermenihaber