Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ
Ղազախստանի Ատիրաու քաղաքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են էքստրեմիստական խումբ ստեղծելու, այն ղեկավարելու և դրա գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության և կրոնական թշնամանք հարուցելու մեջ, հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն:
Բոլոր 10 անձինք ձերբակալվել են միաժամանակ՝ հոկտեմբերի 30-ին, դատախազության մարմինների համակարգմամբ՝ նախաքննության շրջանակներում։
Քննության վարկածով՝ խմբի անդամները նպատակ են ունեցել բռնի ուժով փոխել սահմանադրական կարգի հիմքերը Ղազախստանի արևմտյան տարածաշրջանում։