«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքը
Հոկտեմբերի 21-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Երևանի բնակիչ 79-ամյա Հայկանուշ Մ․-ի հարազատները պարբերաբար անհիմն վիրավորանքներ են հնչեցնում բժշկական կենտրոնի անձնակազմի հասցեին, փորձում են հրահրել կոնֆլիկտային իրավիճակներ, ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք և խաթարում բուժանձնակազմի աշխատանքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմենակ Պ․-ն աշխատում է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։