«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամ
Հոկտեմբերի 22-ին գողության դեպք է եղել Երևանում։ Ոստիկաններին Երևանի բնակիչ 35-ամյա Վոլոդյա Փ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում, «Inotek» ՍՊԸ-ի խանութ-սրահի աշխատակիցը նկատել է, որ Ադոնցի փողոցի 2/3 հասցեում գտնվող խանութ-սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են։
Ինչպես հայտնում է shanshyan.com-ը, խանութի դրամարկղից գողացել են մի քանի միլիոն դրամ գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վոլոդյա Փ․-ն «Inotek» ՍՊԸ-ի տնօրենն է։