Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը
Մեկնարկել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը։ Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից ու հիշեցնում, որ անկանխիկ գործարքներ կատարելիս քաղաքացիները կարող են օգտվել 20% հետվճարից՝ ամսական մինչև 10,000 դրամի չափով։
Հետվճարը տրամադրվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում կենսաթոշակի քարտով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում։