Ռուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզում
Ռուսական զորքերին հաջողվել է ընդլայնել Ուկրաինայի Զապորոժիեի մարզում իրենց վերահսկողության գոտին՝ Գուլայպոլսկոյե և Գորկոյե բնակավայրերի շրջանում։ Այդ մասին են վկայում ուկրաինական DeepState վերլուծական կենտրոնի թարմացված տվյալները։
Նախագծի ռազմական փորձագետների հաշվարկներով՝ այդ հատվածում Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքն ավելացել է 4,84 քառակուսի կիլոմետրով՝ հասնելով 47 416,52 քառակուսի կիլոմետրի։ Մեկ օր առաջ այն կազմում էր 47 411,68 քառակուսի կիլոմետր։
Միաժամանակ ճակատի նշված հատվածներում արձանագրվել է չեզոք գոտու նեղացում:
«Ռուս զինվորականներն առաջ են շարժվել Գուլայպոլսկոյեի և Գորկոյեի մերձակայքում»,– նշվում է մոնիթորինգային ալիքի օպերատիվ ամփոփագրում։