Եվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներ
Եվրոպայում անցած հանգստյան օրերին բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 450 հազար մարդ։ Այդ մասին են վկայում ակցիաների կազմակերպիչների և տեղական իշխանությունների տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ամենամարդաշատ ցույցերը տեղի են ունեցել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիայում արդեն երրորդ շաբաթ օրը շարունակվել են կյանքի թանկացման դեմ համազգային բողոքի ակցիաները։ Դրանց միացել են արհմիությունները, «Դեղին բաճկոնավորների» շարժման կողմնակիցները, ինչպես նաև ուսանողներն ու դպրոցականները, որոնք դժգոհ են կրթության ոլորտում տիրող իրավիճակից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի ամբողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 320 հազար մարդ, որից շուրջ 70 հազարը՝ Փարիզում։ Իրավապահները ցույցերի ընթացքում ձերբակալել են ավելի քան 770 մարդու։
Գերմանիայում «Սերունդ Z-ն է որոշում» նախաձեռնության շրջանակում անցած հանգստյան օրերին երիտասարդական բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 120 հազար մարդ, հայտնել են կազմակերպիչները։ Ձերբակալվել է շուրջ 200 մարդ։
Գերմանիայի իշխանություններին ուղղված ցուցարարների հիմնական պահանջներից էին կրթական համակարգի բարեփոխումը, կյանքի թանկացման դեմ պայքարը և երկրում պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնելուց հրաժարվելը։