«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանը
Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ամենայն հավանականությամբ որոշել է զբաղվել կենդանիների անվտանգությամբ: Նա տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Դիմում եմ Շրջակա միջավայրի նախարարին և, եթե դրա կարիքը լինի, նաև ԱԺ պատգամավորներին: Ըստ իմ տեղեկության` 2022 թվականից Հայաստանում արգելված է վայրի կենդանիներին վարժեցնելը և կրկեսներում օգտագործելը, բայց, ցավոք, այդ ցանկից դուրս են մնացել տնային կենդանիները` այն հիմնավորմամբ, որ իբր իրենք սովոր են մարդու հետ առնչվելուն:
Այս ամբողջ գործողությունը ևս մեկ տանջանք է կենդանու համար:
Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է! Կհամաձայնվե՞ր արդյոք վարժեցնողը լավ աշխատավարձի դիմաց չորեքթաթ ման գալ կամ սկյուռիկի պես թռվռալ. բա ինչի՞ է պետք շանը ստիպել մարդ ձևանալ կամ կապիկի նման թռվռալ: Կենդանին ուղղակի շնչող խաղալիք չէ»: