Սիրիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Սիրիայում` մայրաքաղաք Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած հատվածում ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Առայժմ պարզ չէ, թե վթարն ինչի հետևանքով է եղել: Չի բացառվում, որ ինքնաթիռը խոցվել է, սակայն հնարավոր է նաև, որ այն վթարվել է տեխնիկական անսարքության պատճառով:
Նլկատենք նաև, որ Ավիավթարից առաջ ինքնաթիռը անցնելիս է եղել այն տարածքի վրայով, որը վերահսկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: