Դա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասին
Ես իրավական գնահատական չտամ, բայց գլոբալ իմաստով, իհարկե, անցանկալի իրավիճակ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Հարցին՝ այս միջադեպը պե՞տք է հետևանքներ ունենա, օրինակ, գլխավոր դատախազը պե՞տք է գա կոնկրետ անձանց անձեռնմխելիությունից զրկելու և քրվարույթ հարուցելու, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Դա արդեն իրավական հարթության հարց է, չեմ կարող պատասխանել, բայց համագործակցության տեսանկյունից և պառլամենտական աշխատանքի տեսանկյունից, իհարկե, նման բաներ լինում են, բայց անձամբ իմ ճաշակով չէ դա»։