Կդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահում
Մենք գազի թանկացման սցենարներ ունենք՝ 30, 60, 90, 100, 300 տոկոսի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարցին՝ մինչև քանի՞ տոկոս թանկացմանն է ՀՀ-ն պատրաստ՝ Պապոյանը պատասխանեց, որ էկոնոմիկայի տեսանկյունից ճիշտ չէ ասել. «Դուք դա կվերցնեք, կդարձնեք «Կիկոսի մահը» և մեր հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք։ Այն թվերը, որոնք գրված են գազի գնի հաշվարկի համար, էլի սխալ են»։