Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ներսում գաղտնի պլան իրագործելու ռեսուրս չկա, ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարած «գաղտնի պլան»-ին։
«Ակնհայտ է՝ այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում ու Ռուսաստանի որոշ շրջանակներում ունի աջակցություն, նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան են գործուղվել մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով։
«Հայաստանում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ, այս անգամ երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով»,- հայտարարեց Փաշինյանը։
Այնուամենայնիվ, Փաշինյանն ասաց, թե ընդդիմադիրները դեռ ժամանակ ունեն՝ խուսափելու աղետից: