Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով ԱԺ-ում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրում է.
«Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ՝ արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելու մարտավարություն։
Առավել վտանգավոր է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու Փաշինյանի հնարավոր հաշվարկը:
Խորապես բևեռացված հասարակության պայմաններում նման մտադրությունը կարող է ոչ թե հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, այլ խորացնել ներքաղաքական առճակատումը՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ»։