Հրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարները

Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Գալյան

Մինչ այս պահն ինչ գրել ենք նախարարությունում, քննարկել ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ, բազմիցս ասել եմ, որ շատ նախագծեր որոշվել են խորհրդի անդամների կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց՝ որոշում ունեն շարունակելու խորհրդի հետ աշխատանքները. «Վերջին հանդիպման մասին վերջերս հրապարակում ենք արել։ Խորհրդի անդամներն էլ էին հարց բարձրացրել, թե արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների տեքստի մասով իրենք են պատասխանատվություն կրելու։ Իմ համոզմունքն այն է, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվությունն իրենց վրա վերցնել։ Ես առաջարկել եմ, որ մենք շարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, խորհրդի անդամներն ազատ կլինեն իրենց կարծիքն ազատ արտահայտել որևէ դրույթի վերաբերյալ։ Սակայն, այս պրոցեսում մեզ համար անչափ կարևոր է ներառականությունը, մենք պատրաստվում ենք չքննարկված յուրաքանչյուր հարց քննարկել խորհրդի հետ և դրա համար ունենք բավականին երկար ժամանակ»։

Հարցին՝ եթե խորհուրդը սահմանադրական բարեփոխումների տեքստին հասանելիություն չունի՝ ի՞նչն են քննարկում, նախարարը պատասխանեց .«Մենք, պայմանական ասած, ունենք 12 գլուխ, որի 70-80 տոկոսը քննարկել ենք և սա նշանակում է, որ խորհուրդը տեղյակ է տեքստից։ Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ամբողջին ծանոթ չէ, ապա, այո՛։ Սակայն, պետք է ծանոթանա, ինչպես որ հանրությունը, որն այսօր տեքստի մասին պատկերացում չունի, սակայն վաղ թե ուշ պետք է ունենա։ Այստեղ ոչ մի գաղտնի բան չկա»։

Անդրադառնալով եկեղեցու մասով փոփոխություններին՝ Գալյանը նշեց, որ այն քաղաքական որոշում է, որը պետք է արտացոլվի Սահմանադրության տեքստում. «Եղել են նաև այլ առաջարկներ, որոնց խորհրդի մի մասը կողմ է եղել, մյուս մասը՝ դեմ»։

Գալյանը շեշտեց՝ Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է։

Դիտարկմանը, թե Սահմանադրությունը փոփոխվում է Ալիևի պահանջով, Գալյանն արձագանքեց, որ այդ դիսկուրսն իրեն արդեն սպառել է. «Մենք ունենք մեր ներքին օրակարգը, որում արտացոլված է նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հետ կապված դրույթ, և մենք հանձնառությունը ստանձնած լինելով՝ առաջ ենք շարժվում։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդը պետք է որոշի, իսկ եթե ընդդիմությունը կարծում է, որ ժողովուրդը չպետք է որոշի, այլ՝ իրենք, դա արդեն այլ հարց է»։