ՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. Փաշինյան
«Մենք գործնականում սկսել ենք ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը։ ՀՀ կառավարությունը մինչև հետագա գործընթացների կազմակերպումը իր նախաձեռնությամբ կմենկարկի եկաթուղու ավտոճանապարհի և էլեկտահաղորդման գծերի նախագծերի պատվիրման գործընթացը՝ ժամանակ չկորցնելու համա սկսենք նախագծի շուրջ աշխատանքները, որ պահին ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կձևավորվի, էդ պահին արդեն կատարված աշխատանքն արդեն ՀՀ կառավարությունը կփոխանցի ընկերությանը»,-ԱԺ-ում 2027թ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այսօր գործնականում մտել ենք ԹՐԻՓՓ-ի իրագործման փուլ։
«Ես ուզում եմ նշել նախագծի շրջադարձային նշանակությունը ՀՀ-ի համար։ Սա գործնականում նշանակում է, որ ՀՀ-ի՝ ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը, այսպիսով հաղթահարվում է, որովհետև աներկբա և միանշանակ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններվ, ներառյան՝ Հայաստան-Հայաստան ուղղություններով, երկաթուղային կապերով ապաշրջափակվելու է»,-ասաց Փաշինյանը, նկատելով, որ ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղությամբ կապերը, հավելեց.
«Բոլոր այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում, որ բոլոր ենթակառուցվածքները լինելու են ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում և դրա մաս»։
Յստ նրա, ներկայում հստակ է, որ նախագծի մաս են կազմելու Նռնաձոր –կարճևան երկաթուղին, էլեկտահաղորդման գծերը , ճանապարհները , իսկ գազամուղ-նավթամուղի հարցերը ավելի ուշ քննարկվելիք հարց են։
«ԹՐԻՓՓ նախագիծը տարածք չունի և վավերացված միջազգային պայմանագրի տրամաբանությամբ, որը ՀՀ-ում բարձրագույն իրավաբանական ուժ ունի, ՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր»,-ասաց Փաշինյանը, նշելով, որ եթե Հայաստանով երբևէ գազամուղ կամ նավթամուղ անցնելու դեպքում, անպայման չէ, որ այն անցնի ՀՀ հարավով, քանի որ Արևելք-Արևմուտք ամենակարճ կապն անցնում է Հայաստանի հյուսիսով։