«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն, այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ն։