Ադրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչ
Քաղաքականություն

Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ելույթով է հանդես եկել «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ պանելային քննարկմանը, որը կրում էր «Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն» խորագիրը։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը։

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ․

«Հարգարժա՛ն նախարարներ,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է ելույթ ունենալ այս պատվարժան լսարանի առջև՝ այս տարվա Մանամայի երկխոսության եզրափակիչ նիստում։

Ինչպես արտացոլված է այս պանելային քննարկման խորագրում, պետությունները հաճախ դասակարգվում են որպես մեծ կամ փոքր ուժեր՝ հիմնականում ելնելով նրանց տարածքի մեծությունից, բնակչության թվաքանակից կամ տնտեսական ներուժից։ Սակայն ես կառաջարկեի դիտարկել ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր չափանիշ։

Այստեղ ես երկու գործոն կնշեի։

Առաջին՝ այն դերը, որը պետությունն ընտրում է իր տարածաշրջանում և միջազգային ասպարեզում։ Անկախ իր ունեցած ռեսուրսներից՝ յուրաքանչյուր պետություն կարող է նպաստել համագործակցությանը կամ խորացնել բաժանարար գծերը, կամուրջ հանդիսանալ ժողովուրդների միջև կամ դառնալ հետագա պառակտման աղբյուր։ Ի վերջո, սա ոչ միայն հանգամանքների, այլև քաղաքական ընտրության հարց է։

Անշուշտ, նման ընտրությունները երբեք չեն կատարվում մեկուսացված կամ պատմական և աշխարհաքաղաքական իրողություններից անկախ։ Դրանք ձևավորվում են գործոնների բարդ փոխազդեցության արդյունքում, այդ թվում՝ անցյալի վերքերի, երկարամյա տարաձայնությունների, ինչպես արդեն հանգուցալուծված, այնպես էլ դեռևս չկարգավորված հակամարտությունների, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և անվտանգային սահմանափակումների ազդեցությամբ։

Այդուհանդերձ, առանցքային հարցը մնում է հետևյալը. ի՞նչ նկատառումներ պետք է, ի վերջո, առաջնորդեն մեր որոշումները և սահմանեն մեր գործողությունների ուղղությունը։ Հայաստանի համար պատասխանը միանշանակ է։ Մեր ընտրությունը հիմնված են խաղաղության նկատմամբ հաստատակամ հանձնառության, համագործակցությունն առաջ մղելու վճռականության և առավել անվտանգ ու բարեկեցիկ ապագա կառուցելու համատեղ պատասխանատվության վրա։

Մենք լիովին գիտակցում ենք, որ խաղաղության կառուցումը ո՛չ պարզ, ո՛չ էլ ինքնաբերաբար ընթացող գործընթաց է, և այն չի կարող տեղի ունենալ առկա մարտահրավերներից մեկուսացված։ Այդուհանդերձ, խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է։ Այն պահանջում է շարունակական քաղաքական կամք, պատասխանատու առաջնորդություն և մեր հասարակություններին ու ապագա սերունդներին փոխադարձ վստահությամբ, համագործակցությամբ և բարեկեցությամբ բնորոշվող միջավայր առաջնորդելու վճռականություն՝ թույլ չտալով, որ անցյալի բաժանարար գծերն ու անորոշությունները կանխորոշեն մեր ապագան։

Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը։ Մենք խորապես համոզված ենք, որ տևական խաղաղությունը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը և փոխկապակցվածության ընդլայնումն առավել կայուն, անվտանգ և բարեկեցիկ ապագայի հիմքն են մեր տարածաշրջանի համար։

Այս համատեքստում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը պատմական հանգրվան դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ճանապարհին։ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը՝ որպես վկա, ստորագրեցին Համատեղ հռչակագիր, իսկ ես և իմ ադրբեջանցի գործընկերը նախաստորագրեցինք երկու երկրների միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Այս կարևոր ձեռքբերումը նոր էջ բացեց և հնարավորություններ ստեղծեց Հարավային Կովկասը հակամարտությամբ բնորոշվող տարածաշրջանից երկխոսության, համագործակցության և հնարավոր համատեղ բարգավաճման տարածքի վերածելու համար։

Այսպիսով, Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը։

Սակայն քաղաքական հանձնառությունը պետք է ուղեկցվի կոնկրետ գործողություններով և շոշափելի արդյունքներով։ Համագործակցության սկզբունքները երկարատև անվտանգության և կայունության վերածելու համար մենք պետք է ապահովենք, որ մեր նախաձեռնությունները փոխադարձ օգուտներ բերեն ոչ միայն մեր անմիջական տարածաշրջանի երկրներին, այլև դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերներին։ Փոխկապակցվածությունը, որը հնարավորություններ և համատեղ օգուտներ է ստեղծում բոլոր իսկապես շահագրգիռ կողմերի համար, ձևավորում է ընդհանուր շահեր և ամրապնդում խաղաղության ու կայունության պահպանման հավաքական հանձնառությունը։

Հենց այս մոտեցումն է ընկած Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում։ Սա ներառական տեսլական է, որը հատկապես արդիական է այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ ձգտում են դիվերսիֆիկացնել տրանսպորտային ուղիները, ամրապնդել փոխկապակցվածությունը և բացահայտել լոգիստիկ նոր հնարավորություններ։ Այս համատեքստում Հայաստանի տարածքում իրականացվելիք «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ իր երկաթուղային, էլեկտրաէներգետիկ, օպտիկամանրաթելային, նավթային և գազային ենթակառուցվածքներով, նշանակալի դեր կունենա փոխկապակցվածության ամրապնդման գործում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի կամ անմիջական հարևան երկրների միջև, այլև Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև՝ ստեղծելով տարածաշրջանային և միջտարածաշրջանային առևտրի նոր հնարավորություններ և նպաստելով միջազգային մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանն ու դիմակայունության բարձրացմանը։

Եվ այստեղ երկրորդ կետն այն է, թե որքան դիմակայուն և կենսունակ է պետականությունը։ Հայաստանը որդեգրել է համապարփակ մոտեցում, որն ուղղված է առավել բարդացող միջազգային միջավայրում իր դիմակայունության և հարմարվողականության ամրապնդմանը։ Սա ենթադրում է մեր միջազգային գործընկերությունների խորացում և դիվերսիֆիկացում, տնտեսական հնարավորությունների ընդլայնում և դիվերսիֆիկացման միջոցով մեր տնտեսական դիմակայունության բարձրացում։

S&P միջազգային վարկանիշային գործակալությունը նշում է, որ 2022–2025թթ․ Հայաստանի միջին տնտեսական աճը կազմել է 7,8%՝ լինելով ամենաբարձրերից մեկը գործակալության կողմից գնահատվող 143 երկրների շարքում։ 2026թ․ առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով՝ գերազանցելով կանխատեսումները։ 2026թ․ հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7%-ով, իսկ միայն հուլիսին՝ 17%-ով։

Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել այն կարևորությունը, որը Հայաստանը տալիս է Ծոցի երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ առևտրի ընդլայնման, փոխադարձ ներդրումների խթանման և փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների բացահայտման միջոցով։

Ելույթս եզրափակելով՝ թույլ տվեք զուգահեռ անցկացնել մեր իսկ նախաձեռնության՝ «Երևանյան երկխոսության» հետ. սա Հայաստանի հյուրընկալած միջազգային ֆորումն է, որի նպատակն է խթանել բաց և կառուցողական քննարկումներ տարածաշրջանային և գլոբալ հրատապ մարտահրավերների շուրջ։ 2025թ․ մայիսին մենք հավաքվեցինք «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո, ինչն արտացոլում էր միջազգային միջավայրին բնորոշ խորը անորոշությունը՝ մի իրականություն, որը, կարծում եմ, հարազատ էր մեզանից շատերին։ Այս տարի՝ 2026թ․, մենք ընտրեցինք «Անցնելով փոթորիկների միջով» խորագիրը՝ ընդունելով աշխարհաքաղաքական զարգացումների աճող բարդությունը և միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերները։ Նախապատրաստվելով «Երևանյան երկխոսության» հաջորդ ֆորումին, որը նախատեսված է 2027թ․ մայիսին, կցանկանայի օգտվել առիթից և ջերմորեն ձեզ հրավիրել միանալու մեզ Երևանում։ Անկեղծորեն հուսով եմ, որ մինչ այդ մենք ականատես կլինենք Մերձավոր Արևելքում ավելի մեծ կայունության և կանխատեսելիության, ինչպես նաև երկխոսության և տևական խաղաղության նոր հեռանկարների։

Փոթորիկներն իրական են։ Բայց իրական է նաև մեր ընտրությունը։ Մենք կարող ենք թույլ տալ, որ դրանք մեզ բաժանեն, կամ կարող ենք ընտրել դրանք միասին հաղթահարելու ճանապարհը՝ ձևավորելով առավել ամուր կապեր և գործող խաչմերուկներ։

Հարգելի՛ բարեկամներ,

Եզրափակելով խոսքս և վերադառնալով այս քննարկման առանցքային հարցին՝ ցանկանում եմ ընդգծել, որ փոքր պետությունների ձայնը լսելի և հարգված դարձնելու համար էական է ոչ միայն բազմակողմ մեխանիզմների և կանոնների արդյունավետ գործելը, այլև այն, որ յուրաքանչյուր պետություն հստակ սահմանի իր դերն ու տեսլականը, ձևավորի փոխշահավետ կապեր և փոխկապակցվածություն և, ի վերջո, հետևողականորեն հետամուտ լինի այդ նպատակին։

Շնորհակալություն»: