Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից
Քաղաքականություն

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան

Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Հայկական մեծ փակուղի․

Այսօրվա մեր իրականությունը, կարծում եմ, ամենաճիշտը բնութագրվում է փակուղի բառով։ Համատարած, համընդհանուր փակուղի։ Քաղաքական, ներքին, արտաքին քաղաքական, արժեքային, գաղափարական, բարքերի, պատկերացումների, լուծումների։ Իշխանական, ընդդիմադիր, հանրային, կենցաղային և այլն։

Ոչ մի լուծում չի երևում, որևէ ուղղությամբ որևէ նորմալ լուծում չի նշմարվում։ Ռուսաստան, Արևմուտք, ԹՐԻՓՓ, տնտեսություն, թանկացումներ, սահմանազատում, հանրաքվե, արտահերթ ընտրություններ, սահմանադրություն և այլն և այլն։

Բոլորս՝ ամբողջ պետությամբ, ժամանակ ենք ձգում։ Դա իրավիճակային մտածողություն է, բայց ոչ՝ պետական։ Իշխանությունը փակուղու պատճառով բանտարկում է ընդդիմախոսներին, ընդդիմությունը, գտնվելով ահռելի ճնշումների տակ, չի կարողանում արդյունավետ գործել, հանրության մտածող հատվածը իր անելիքը չի տեսնում, փակվել է իր մեջ, հասարակության զգալի մասը վայելում է ժամանակավոր  հանդարտ կենցաղը։

Իսկապես, եթե մեր խնդիրն իրար ոչնչացնելն է և վերջում բոլորով միասին աղետ դիմավորելը, ապա այս ընթացքն իդեալական է։ Իսկ եթե այնուամենայնիվ մեր խնդիրը երկիրը փակուղուց հանելն է, բարդ ու կարևոր լուծումներ գտնելը և ռիսկերը քայլ առ քայլ նվազեցնելը, ապա բոլորից պահանջվում է բոլորովին այլ մտածողություն, այլ գործունեություն և համակեցության այլ, մարդավայել կանոններ։ Հակառակ պարագայում որևէ բարդ հարցի լուծում չունենք։ Երկիրը մտել է համապարփակ փակուղի։

Չի կարող ներքին համերաշխության գաղափարը հնչեցնող Ծառուկյանը լինել անազատության մեջ, ու երկրում լինի նորմալ մթնոլորտ։ Դա աբսուրդ է։

Հետևաբար, փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների՝ օր առաջ ազատ արձակումը։ Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը, Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, հետապնդվող հոգևորականները,  և  բոլոր քաղբանտարկյալները պետք է օր առաջ վերադառնան բնականոն կյանք՝ երկրում ներքին համերաշխության և քաղաքական մտքի, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջին քայլն անելու համար։ Այդ մարդկանց ազատ արձակումից հետո պետք է սկսվի բոլոր բարդ հարցերի լուրջ քննարկումը՝ լուծում գտնելու նպատակով։ Այդ լուծումները «այո» կամ «ոչ» պարզունակ ձևակերպումների մեջ չեն։ Լուծումները բարդ են, քանի որ խնդիրներն են բարդ։ Մյուս տարբերակով՝ երկիրը տանելու են աղետի, որին առնչվելու են բոլորը։ Բոլորը՝ առանց բացառության»։