Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
Մեր խոսույթը և մեր քաղաքական դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը՝ մենք մեր ներքին օրակարգերը արտաքին պերիմետրում ու դրանից դուրս չենք քննարկում, ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված իր լավատեսությունը շարունակաբար աճում է։
«Առաջիկայում կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը, ասել էի մինչև տարվա վերջ, բայց նոյեմբերին կհրապարակվի»,- նշեց նա։