Հատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
ԱՄՆ-ից ու Իրանից հնչող հայտարարությունները զգուշացնում են, որ առաջիկա օրերի ընթացքում վերսկսվելու է պատերազմը այդ երկու երկրների միջև։ Այս մասին գրում է Նաիրի Հոխիկյանը։
«Գուցե ավելի ծանր լինի այդ բախումը, գուցե ավելի կործանարար հետևանքներ ունենա, հետևաբար Հայաստանի զինված ուժերը և անվտանգության և սահմանապահ ծառայությունները պետք է պատրաստվեն հնարավոր արտակարգ իրավիճակներին։
Հատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին։
Ամեն դեպքում մեր հարևան և բարեկամ երկրին խաղաղություն ու ամրություն մաղթենք», - նշել է նա։
Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմին